Քիմ Քարդաշյանը ցանկանում է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն սկսել

Քիմն ասել է, որ աշխատում է այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ հաջորդ անգամ կկարողանա պատմել հաջողությունների մասին

Քիմ Քարդաշյանը չի բացառում, որ կարող է Հայաստանում բիզնես հիմնել: Հայտնի հայուհին նշել է, որ խոսել է ներքնազգեստ արտադրող մի քանի հայկական ընկերությունների հետ, որպեսզի հասկանա, թե ինչ արտադրական հզորություններ կան երկրում և ինչպեսի ապրանքները կարող են պահանջարկ ունենալ:

Քիմն ասել է, որ աշխատում է այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ հաջորդ անգամ կկարողանա պատմել հաջողությունների մասին:

«Ես երազում եմ Հայաստանում ներքնազգեստի կամ նմանատիպ որևէ բանի արտադրություն հիմնելու մասին: Շատ եմ ուզում դա»,-ասել է Քիմը: