Не верю. Խաժակյանը՝ քաղաքապետին

Հնարավոր չէ՞ր արդյոք մեկ ամիս առաջ գալ դրան, քանի որ գիտեք, գնումները երկար են, հնարավոր չէ՞ր նախորդ ամիս այս ամենը նախատեսել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց՝ նախորդ նիստին դարձյալ քննարկում էին հաստիքացուցակի փոփոխության հարցը, այդ պահին իրավիճակ էր, երբ «Սանիթեք»-ը դադարեցրել էր աշխատանքը:

«Այդ իրավիճակից մեկ ամիս անց նոր արձանագրում ենք, որ համապատասխան սարքավորումները չեն հասցնի գալ, պետք է այս փոփոխությունը ժամանակավորապես իրականացվի: Հնարավոր չէ՞ր արդյոք մեկ ամիս առաջ գալ դրան, քանի որ գիտեք, գնումները երկար են, հնարավոր չէ՞ր նախորդ ամիս այս ամենը նախատեսել»,- հարց ուղղեց նա:

Հայկ Մարությանը պատասխանեց, որ մի քանի օր էր անցել՝ ինչ «Սանիթեքը» չէր աշխատում, ոչ ոք չգիտեր՝ ինչ է լինելու:

Խաժակյանն արձագանքեց.

«Не верю»: