7 պատճառ, թե ինչու չի կարելի սիրահարվել ‹‹ճամփորդող›› աղջկա. newmag.am

Պարզապես նա հասկացել է, որ կյանքը չափազանց կարճ է չճամփորդելու համար

Ճամփորդող աղջիկը միանագամից տարբերվում է  սովորական աղջիկներից իր  վառ արտահայտված արևայրուքով, հարմարավետ հագուստով, սպորտային կոշիկներով և մի տոննայանոց ուսապարկով: Ճամփորդող աղջիկը թթու թան չէ, ամեն տղայի խելքի բանը չէ:

 Ահա 7 պատճառ, թե ինչո՞ւ չի կարելի սիրահարվել նրան:

Մինչ դուք նրա ժամադրում եք քաղաքի ամենահայտնի ժամանցի վայրում հույս ունենալով, որ դա նրան դուր կգա, միևնույն է նա դժվար

թե գնահատի ձեր ջանքերը, քանի որ ճամփորդող աղջիկը սովոր է ‹‹ոտքի վրա››  հաց ուտելուն: Ու եթե կարծում եք ձեր թանկարժեք ժամացույցը կամ ‹‹կուկլա›› ավտոմեքենան կարող է փոխել նրա վերաբերմունքը դեպի լավը, ապա չարաչար սխալվում եք:

Նա յուրաքանչյուր լուման խնայում է նոր ճամփորդության համարիսկ ուշք ու միտքը մի նոր լեռ բարձրանալն է,

 կամ օդապարիկով թռչելը:

Մի՛ սիրահարվիր ճամփորդող աղջկա, որովհետև ամեն անգամ նա քո գլուխը տանելու է, ոչ թե հերթական շորիկի ունենալու  համար,

այլ զզվեցնելու է, որովհետև  գտել է ամենահարմար ու էժան  ավիաուղիների առաջարկը: Իսկ party-ի պատրաստվելու համար չի ծախսի օրինակ՝ 30 հազար դրամ, որովհետև նա գիտի, որ  մի օր ճամփորդելիս խիստ քաղցած կլինի ու գրպանում էլ ոչ մի լումա:

Ճամփորդող աղջիկը կայուն աշխատանքով չի կարող ապրել: Նա չի կարող տարիներով գամվել օֆիսի աթոռին ու ինքնամոռաց աշխատել

‹‹ինչ որ մեկի›› երազանքի համար: Նա ունի իր երազանքներն ու նպատակները: Նա՛ է իր կյանքի տերն ու նա՛ է որոշում որքան է պետք աշխատել ու երբ ճամփորդել: Որպես կանոն ճամփորդող աղջիկը հարուստ երևակայություն ունի հետևաբար ձգտում է ՝ freelancer   կարգավիճակին, այսինքն զբաղվում է ստեղծագործ աշխատանքով՝ լուսանկարչությամբ, դիզայնով կամ  գրում է:

Ժամանակդ մի ծախսիր նրա վրա ու մի՛ խլիր նրա ժամանակը պատմելովթե որքան ձանձրալի աշխատանք ու կյանք  ունես դու

նա դա ՉԻ ՀԱՍԿԱՆԱ:

Հնարավոր է, որ նա բարձրագույն կրթություն ստացել է, անգամ աշխատել իր մասնագիտությամբ, բայց հիմա նա յոգայի ուսուցչուհի է,

իսկ վաղը որևէ ՀԿ-ի կամավոր: Նա, անշուշտ վստահ չէ, թե երբ կստանա հերթական աշխատավարձը, որպեսզի ճամփորդի, բայց մտքում

ամեն ինչ նախագծած ու պատրաստի է : Նա ռոբոտի պես աշխատողներից չէ, սիրում է մարտահրավեր նետել կյանքին և քեզ էլ կհամոզի անհայտ արկածների հետևից գնալ:

Մի էլ փորձիր սիրահարվել ճամփորդող աղջկա, որովհետև նրա տունն այնտեղ է, որտեղ նա իրեն լավ է զգում: Նա վաղուց կորցրել է ժամանակի զգացողությունը, նրա ձեռքին ժամացույց չկա կապած, պարզապես հետևում է արևին ու լուսնին: Բայց դա չի նշանակում,

որ նա չի գնահատում ժամանակը:

Պարզապես նա հասկացել էոր կյանքը չափազանց կարճ է չճամփորդելու համար:Նա ունի կյանքը վայելելու իր յուրահատուկ 

բանաձևը:

Ճամփորդող աղջիկն ունի իր կարծիքը յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ: Նա չի փորձի զարմացնել քո շրջապատին իր գիտելիքներով,

բայց ամեն պահ պատրաստ է բանավիճելու, հատկապես, երբ խոսքը հասարակական պատասխանատվության կամ գլոբալ

խնդիրների մասին է:

Ճամփորդող աղջիկը մեծ հաշվով քո կարիքը չունի: Երբ նա վրան էր խփում գետի ափին կամ Արագածի գագաթին թթի օղի խմում, նա բնավ

չէր մտածում տղամարդու հովհանավորության մասին…Նա միշտ կկարողանա գտնել իր պես մտածող, արկածներ փնտրող մարդկանց:

Ճամփորդող աղջիկը շատ արագ  կձանձրանա սովորական տղամարդուցայնպես որ գլուխդ ‹‹ցավի տակ››  մի դիր:

Իսկ թե այնուամենայնիվ դու համարձակվել ու սիրահարվել ես ճամփորդող աղջկա, ապա նույնքան համարձակություն ունեցիր թողնել նրան հերթական ճամփորդության ու թե նա վերդառնա քեզ մոտ ուրեմն շնորհավորում եմ բարեկամս, դու ամենախելառ  ու հետաքրքիր զուգընկերուհին ես ունենալու:

ՀեղինակԱնի Կարապետյան

Ամբողջութամբ՝ newmag.am