Քիմ Քարդաշյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին

«Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում»
Քիմ Քարդաշյան

Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը լրագրողների հետ զրույցում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

Քարդաշյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Հայաստանի վարչապետը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, հայտնել է, որ դա կարող է արդյունավետ լինել:

«Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի»,-ընդգծել է նա: