Բանջարեղենն ու մսամթերքը թանկացել է. գյուղոլորտում 10 տոկոս անկում է

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0.3 տոկոս և ծխախոտային արտադրատեսակների 0.4 տոկոս գնաճ
խանութ

Բանջարեղենի ապրանքախմբում 2019 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5 տոկոս գնաճ: Հանրապետության  քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 1.1-5.9 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Աշտարակում:

Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 2.4 տոկոսով:

Մսամթերքի ապրանքախմբում 2019 թ. սեպտեմբերին. օգոստոսի համեմատ՝ 0.1 տոկոս գնաճ: Հանրապետության քաղաքներում ևս 2019 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-0.2 տոկոսով, մայրաքաղաքում մսամթերքի գների մակարդակն աճել է 0.2-ով:

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0.3 տոկոս և ծխախոտային արտադրատեսակների 0.4 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում 1 2019 թ. սեպտեմբերին 2018 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ:

Նշենք նաև, որ այս տարի, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն,  գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 10,1 տոկոս անկում։

Հայաստանում վարելահողերի գրեթե կեսը չի մշակվում, անջրդի հողերի 75 տոկոսը ևս:

Վերջին շրջանում անընդհատ շրջանառվում է, որ գյուղոլորտում կոռուպցիա չկա: Չի բացառվում, որ կոռուպցիա չկա, քանի որ նախկինում գործում էր պարարտանյութերի, սերմերի, դիզվառելիքի ծրագրերը, որից ֆերմերներն օգտվում էին, իհարկե կար նաև կոռուպցիա:

Այսօր այդ ծրագրերը չկան՝ չկա նաև կոռուպցիա, գյուղոլորոտն էր «ապահովել» է 10,1 տոկոս անկում:

Գոհար Ստեփանյան

analitik.am