Միհրան Պողոսյանը ցանկանում է դրամական փոխհատուցում առաջարկել Աննա Դանիբեկյանին

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ինքնաբացարկի միջնորդությանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյաննիինքնաբացարկի միջնորդությանը, որը վերաբերվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

«Ես մտածում էի՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ, քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանում, կարծես թե, նորմալ է գնահատվում, որ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»,- ասաց Պողոսյանը` հայտարարելով նաև, որ դատավորը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Յուրի Խաչատուրովի նկատմամբ և այս գործով պատշաճ դատարան համարվել չի կարող։