Կանացիության եւ ուժի համադրության լավագույն օրինակն ինձ համար. Սիրուշոն՝ մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի հետ

Մեկնաբանությունների հատվածում նա օգտագործել է նաեւ «շնորհավոր ծնունդդ, մայրիկ» հեշթեգը

Սիրված երգչուհի Սիրուշոն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սիրուշոն պատկերված է մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի հետ, որը նշել է ծննդյան օրը։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին ջերմ շնորհավորել է մայրիկին։ «Կանացիության եւ ուժի համադրության լավագույն օրինակն ինձ համար»,- լուսանկարը մակագրել է նա։ Մեկնաբանությունների հատվածում նա օգտագործել է նաեւ «շնորհավոր ծնունդդ, մայրիկ» հեշթեգը։

Ավելի վաղ երգչուհին սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր շքեղ կերպարում։ Կադրում երգչուհին հարսի զգեստով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Հրապարակումը կադր  երգչուհու նոր՝ «Գօզալ» տեսահոլովակից։ Չնայած սիրված երգչուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն նրա հետեւորդները մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ դրական խոսքեր էին հղել նրան։ «Աննկարարգելի գեղեցկություն», «Շատ գեղեցիկ եք», «Կարծում եմ ամեն աղջկա համար երազանք է սպիտակ շորն ու եկեղեցին», - գրել էին նրանք։