Նման բաներ անողները, լինելով վաչապետի կամ իշխող ուժի աջակիցը, լավություն չեն անում

Մարուքյանը՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին

Չեմ կարող ասել, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը վտանգված է, բայց դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակումը։ ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ «Ես ժամանակին կարծում էի, որ արջի ծառայությունը նախկին իշխանությունների ժամանակ կիրառվող գործընթաց է։ Նման բաներ անողները, լինելով վաչապետի կամ իշխող ուժի աջակիցը, լավություն չեն անում։ Նրանք արջի ծառայություն են մատուցում, որով վնաս են հասցնում հենց այդ ուժին»:

Մարուքյանի կարծիքով՝ պարտադիր չէ, որ բոլորը համաձայն լինեն բոլոր լրատվամիջոցների նյութերի բովանդակության հետ, բայց նման ակցիաներն անթույլատրելի են: