Քոչարյանի և մյուսների գործով որոշումը կհրապարակվի 16:45-ին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց փաստաբաններից Հայկ Ալումյանը, իսկ մյուս փաստաբանները միացան միջնորդությանը: Համապատասխան միջնորդությանը միացավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատական նիստն ընդմիջվեց, դատարանն իր որոշումը կհրապարակի այսօր ժամը 16:45-ին: