Թե ինչ հաղորդում է անում կամ ինչ վերնագիր է դնում,դա Անժելա Թովմասյանի իրավունքն է. Արմինե Օհանյան

Օհանյանի դիտարկմամբ, եթե նման միջադեպ տեղի ունենար «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց, ոստիկանական պատ կկանգներ այնտեղ

 

«Մենք գլորվել ենք դեպի խորը միջնադար, երբ տեսնում եմ՝ ինչպիսի քննարկումներ են ընթանում մեր հասարակության մեջ: Երբ տեսնում եմ՝ ինչպես են իրենց մտավորական համարողները, շատ պատգամավորներ «Հայելի» ակումբի նկատմամբ ոտնձգություն իրականացողներին ասում ՝ «Լավ եք արել տղերք, դուխով» »,-այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Օհանյանի դիտարկմամբ, եթե նման միջադեպ տեղի ունենար «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց, ոստիկանական պատ կկանգներ այնտեղ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Մանրամասները՝ տեսանյութում.