«Հայելի» ակումբում գրանցված միջադեպի փաստով 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ

Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 164 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը

«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով անցձող 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական  ծառայությունից։

«Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել համապատասխան բացատրություններ, հարուցված քրգործի շրջանակում կատարվում է նախաքննություն»,- հայտնում եմ ոստիկանությունից։

Նշենք, որ «Հայելի» ակումբում գրանցված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 164 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել, իսկ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ին հայտնել էր, որ  այս պահին այս գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ