Աշխարհը մասսայաբար ուրանում է Քրիստոսին, զվարճանում արհեստական բանականությամբ ու չգիտի, թե ինչ սատանա է տաքացնում իր ծոցում

Դարձեք Քրիստոսին, փնտրեք Աստծուն, պատմեք մարդկանց այս մասին, հիշեցրեք ու զգուշացրեք. միգուցե ոմանք անսան ու փրկվեն

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Աշխարհը մասսայաբար ուրանում է Քրիստոսին, զվարճանում արհեստական բանականությամբ ու չգիտի թէ ինչ սատանա է տաքացնում իր ծոցում: Ազգերի հայտնիներն էլ պաշտպանում են սատանային ու գայթակղում մարդկանց: Գառան մորթիներով գայլերն էլ չեն քարոզում Ավետարանը, այլ՝ արվեստ ու փառք: Բայց Աստուծո Խոսքը զգուշացնում է. «Վա՜յ ձեզ, բյուրավոր ազգերի բազմություներ, այնպես պիտի խռովվեք, ինչպես ալեկուտակ ծովը. ... բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի հեռու, հեռու։ Հարդի մղեղի պէս նրանք պիտի քշվեն քամուց...։ Երեկոյան դէմ սուգ պիտի անեն, առվոտը չբացված այլեւս գոյութիւն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների բաժինը...» (Ես 17:12-14): - Սիրելի ընկերներ, լսեք այս խոսքերը, դարձեք Քրիստոսին: Եթե ոչ, սատանան ձեզ կխժռի ու դուք պաշտպան չէք ունենա: Մենք բացառիկ ժամանակներում ենք ապրում եբր չարը գործում է բացահայտ: Դարձեք Քրիստոսին, փնտրեք Աստծուն, պատմեք մարդկանց այս մասին, հիշեցրեք ու զգուշացրեք: Մի գուցե ոմանք անսան ու փրկվեն: