Անժելա Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դադարեցրու, սա ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ»

Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին

Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով «Հայելի» ակումբում կատարվածը՝  ակումբի հիմնադիր եւ Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտնեց. «Այս պահին երկրում չեմ, կվերադառնամ ու կարձագանքեմ, բայց կարող եմ փաստել, որ կատարվածը այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Սա է իրենց հռչակած նոր Հայաստանի դեմքը՝ հարձակում լրատվամիջոցի վրա»:

Անժելա Թովմասյանը նաեւ հավելեց. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am