Ամերիկյան Մաունթ–Վերնոն քաղաքում հարսանիքի ավարտին հանդիսավոր կերպով այրել են հարսնացուների զգեստները։ Այս մասին հաղորդում է Inside Edition-ը։
Ամուսնության արարողությունից հետո 32-ամյա Էյփրիլ Չոյն ու 28-ամյա Բեթանի Բիրնզը իրար ձեռք են բռնել, իսկ ընկերները նրանց են մոտեցրել ճրագները։ Քողերը բոցավառվել են և կրակը գնալով դեպի վեր է բարձրացել։ Դրանից հետո աղջիկներն իրենց վրայից հանել են և հանգցրել վառվող զգեստները։
Հարսնացուները նախօրոք էին պատրաստվել այս հնարքին։ Նրանք հատուկ զգեստներ էին հագել և կրակամարիչներ էին պահել իրենց մոտ։
Երկու աղջիկներն էլ հանդես են գալիս վարիետե շոուում և կրակ կուլ տալով են զբաղվում։ Չոյը մանկուց է ուսումնասիրել կրակի հետ հնարքները և մի քանի ռեկորդ է սահմանել, որոնք Գինեսի գրքում են հայտնվել։
0Comments