Ինչպիսին են տեսնում աշխարհը ֆրանսիացիները 70 տարի անց

Ապագայում հիմնական գլոբալ խնդիրը կլինի շրջակա միջավայրի պահպանությունը

IFOP հետազոտական կենտրոնի մասնագետները ֆրանսիացիներին առաջարկել են պատկերացնել, թե ինչպիսին կլինի իրենց կյանքը 50-70 տարի անց: Կանխատեսումները շատ տարբեր են եղել, բայց շատերը համամիտ են եղել յան հարցում, որ ամենամեծ փոփոխությունները կվերաբերեն շրջակա միջավայրին, առողջապահությանը և իրավապահ ոլորտին: Հարցումը անց է կացվել Ֆրանսիայի 1000 բնակիչների շրջանում Journal du Dimanche-ի համար:

Ապագայում հիմնական գլոբալ խնդիրը կլինի շրջակա միջավայրի պահպանությունը․ էկոլոգիայի թեման առաջին տեղում դրել է ֆրանսիացիների 27 տոկոսը:

Image result for люди в париже

Ընդհանուր առմամբ, 84 տոկոսը չի հավատում գալիք 70 տարիների ընթացքում գլոբալ տաքացման խնդրի լուծմանը: Բացի այդ, հարցվողների 70% -ը չի հավատում, որ ժողովրդավարությունը հաղթելու է աշխարհի շատ երկրներում, իսկ հարցվածների 80% -ը կարծում է, որ մարդկությունը չի կարողանա հաղթահարել սովի խնդիրը: