Facebook-ից դուրս գալը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում

Նրանք, ովքեր հրաժարվել են Facebook-ից սոցցանցերին հատկացված ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու բազմաթիվ տարբերակներ են հայտնաբերել. ընկերների, ընտանիքների հետ հանդիպումներ, հեռուստացույցի դիտում

Նյու Յորքի Սթենֆորդի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Facebook-ի օգտատերերը, որոնք ջնջել են իրենց ակաունտները, ավելի երջանիկ են եղել, կյանքից ավելի բավարարված և ավելի քիչ են հակված եղել անհանգստության, ընկճախտի կամ մենակության զգացողության, գրում է Engadget-ը:

Փորձարկմանը մասնակցելուց հետո նրանք ավելի քիչ են օգտվել սոցիալական այլ ցանցերից և ավելի հազվադեպ Facebook-ից:

Նրանք, ովքեր հրաժարվել են Facebook-ից սոցցանցերին հատկացված ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու բազմաթիվ տարբերակներ են հայտնաբերել. ընկերների, ընտանիքների հետ հանդիպումներ, հեռուստացույցի դիտում: Միևնույն ժամանակ, մարդիկ ավելի քիչ ժամանակ են ծախսել նորությունների վրա, քան նախկինում, ինչն օգնել է հաղթահարել քաղաքական տրամադրությունների բևեռացումը:

Գիտնականներն այս ուսումնասիրությունը անցկացրել են 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հասարակության մեջ քաղաքական լարվածությունը գագաթնակետին էր: Հաշվի ջնջումը օգտատերերին օգնել է խուսափել թեժ քննարկումներից և հռետորաբանությունից:

Արդյունքում, փորձագետները եկել են եզրակացության, որ սոցիալական ցանցից դուրս գալը կարող է շատ օգտակար լինել օգտվողների համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ին «բռնացրել են» Facebook Research-ի VPN ծառայության օգտատերերին երկու տարվա ընթացքում վճարելու մեջ: