Արտաշատի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Կարեն Խ.-ի (ծնված 1967 թ.) դին

ԱԻՆ «911» ծառայություն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 18:20-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Կարեն Խ.-ի (ծնված 1967 թ.) դին: