Թել Ավիվում անօթեւանները կսնվեն ռեստորանային ուտելիքով

Մոտ օրերս մեկնարկող նախագծի հեղինակը՝ սոցիալական ակտիվիստ Էլյադ Աշքենազին, ՌԻԱ «Նովոստի»-ն ասել է, որ գաղափարը ծնվել է, երբ աշխատում էր ռեստորանում մի քանի տարի առաջ

Թել Ավիվում հայտնվել են հատուկ տուփեր, որոնցում ռեստորանների աշխատաողները ուտելիք կթողնեն անօթեւանների համար։ Նման առաջին տուփը տեղադրվել է քաղաքի կենտրոնում, Դիզենհոֆ փողոցում։

Մոտ օրերս մեկնարկող նախագծի հեղինակը՝ սոցիալական ակտիվիստ Էլյադ Աշքենազին, ՌԻԱ «Նովոստի»-ն ասել է, որ գաղափարը ծնվել է, երբ աշխատում էր ռեստորանում մի քանի տարի առաջ։

«Ես  մի քանի տարի առաջ աշխատոմ էի հանրային սննդի հաստատություններում՝ ռեստորաններում, հացաթխման փռերում, եւ ցավով էի տեսնում, թե ինչ հսկայական քնակությամբ (ուտելիք) է դեն նետվում, երբ հաստատությունները փակվում են, պարզապես որովհետեւ այն ոչ ոք չէր գնում կամ չէր ուտում։ Միեւնույն ժամանակ, անօթեւանները քջջում էին աղբամաններում։ Ես սկսեցի այդ ուտելիքը վերցնել եւ բաժանել անօթեւաններին, որոնց տեսնում էի փողոցներում։ Դա ինձնից բավական ժամանակ էր խլում։ Եվ ես սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել, որպեսզի օպտիմալացնեմ այդ գործը։ Մի քանի ամիս մտածելուց հետո ես մտածեցի այնպիսի տուփերի մասին, որոնք փակվում են կոդով, որտեղ ռեստորանների աշխատակիցները կկարողանան չօգտագործված ուտելիքը թողնել անօթեւանների համար»,- ասում է Աշքենազին։

Գիշերը չօգտագործված ուտելիքը նետում են միայն առավոտյան։ Կողպեքների թվային կոդը հայտնի կլինի հանրային սննդի հաստատությունների աշխատակիցներին եւ տեղի անօթեւաններին, որոնք ապրում են քաղաքի փողոցներում, անկախ նրանից, թե ովքեր են նրանք՝ հրեա, արաբ, թե անլեգալ միգրանտ Աֆրիկայից, որոնք շատ են քաղաքի հարավային շրջաններում։ Էլյադ Աշքենազիի խոսքով՝ նման աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվն անընդհատ փոխվում է, բայց միջինը մոտ 500 է։

Նախագծին մասնակցելու ցանկություն է հայտնել հինգ ռեստորան, ընդ որում՝ դրանցից երկուսը մեծ ցանցեր են, որոնք մասնաճյուղեր ունեն քաղաքի տարբեր շրջաններում։ Այդ հաստատությունների սեփականատերերին համոզելը շատ ավելի փոքր խնդիր էր, քան անհրաժեշտ թույլտվություններ ստանալը։

«Մարդիկ հեշտությամբ արձագանքեցին իմ գաղափարին, իսկ ահա տարբեր թղթեր ստանալն ու բյուրոկրատիան շատ ավելի ժամանակ եւ ուժեր պահանջեցին՝ մոտ երկու տարի»,- նշում է հանրային ակտիվիստը։

Կոդային կողպեքները պետք են այն բանի համար, որպեսզի այդ ուտելիքը չկարողանան օգտագործել նրանք, ովքեր կարող են իրենք իրենց ապահովել, ընդգծում է Աշքենազին։