Թուրքական հյուրանոցները կսկսեն պայքարել զբոսաշրջիկների սննդային ագահության դեմ

Հյուրանոցներում կսահմանափակեն նաև ափսեների քանակը

Թուրքական «ամեն ինչ ընդգրկված է» համակարգով աշխատող հյուրանոցները պատրաստ են պայքարել զբոսաշրջիկների սննդային ագահության դեմ, որոնք շատ թերմացք են թողնում: Այս մասին հայտարարել է Life-ը, հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային (ATOR):

Թուրքիայում մեկնարկել է «Նարնջագույն դրոշ» կամավոր քարոզարշավը, որի նպատակն է՝ նվազեցնել երկրում սննդամթերքի թափոնները: Հյուրանոցները պատրաստ են միանալ միջոցառմանը:

Թուրքիայում խիստ արդիական է սննդամթերքի թափոնի խնդիրը: Երկրում տարեկան 18 մլն տոննա պտուղ-բանջարեղեն և մոտ հինգ միլիոն հաց է նետվում աղբը: Հաճախ դա պայմանավորված է զբոսաշրջիկների ագահությամբ, ովքեր շվեդական սեղանից հեռանում են սննդով բեռնված ափսեներով:

«Նարնջագույն դրոշի» խնդիրն է՝ հինգ տարում սննդի թափոնները նվազեցնել 70%-ով: Թուրքիան պատրաստվում է սկսել զբոսաշրջիկներից, որպես ամենախնդրահարույցը:

Պետությունը մտադիր է պայքարել նաև քարոզչական պաստառներով: Բացի այդ, հյուրերը, ովքեր կբավարարվեն սննդի քիչ չափաբաժնով, նվերներ կստանան: Հյուրանոցներում կսահմանափակեն նաև ափսեների քանակը։