Holiday Inn հյուրանոցը Կարեն Կարապետյանին չի պատկանում

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գրասենյակը հերքում է

Holiday Inn հյուրանոցը չի պատկանում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կարեն Կարապետյանի գրասենյակից։

Նշենք, որ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ Ամիրյան փողոցի սկզբնամասում, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող շենքում, շուտով բացվելու է Holiday Inn հյուրանոցը, որը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։