Մի նորություն պետք է ասեմ, որի մասին ԱԻՆ-ում տեղյակ չեն. Ֆելիքս Ցոլակյան

Աշխատանք է տարվում, որ կարողանանք հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանք կատարել

Մի նորություն պետք է ասեմ, որի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղյակ չեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Աշխատանք է տարվում, որ կարողանանք հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանք կատարել։ Ես չեմ կարող լրիվ բացել, թե ինչ ձեւով է սա արվելու, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, եւ հնարավոր է, որ այս ուղղությամբ կարողանանք լուրջ հաջողություններ ունենալ, այն իմաստով որ ավելի էժան գներով կարողանան բնակարան ստանալ, եւ հնարավոր է հասնենք նրան, որ որոշ փրկարարներ պարգեւատրման ձեւով բնակարաններ ստանան»,–նշեց նա։