Ամերիկյան Coca-Cola ընկերությունը 86 տարվա մեջ առաջին անգամ փոխել է իր գաղտնի բանաձևի պահպանման վայրը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարությանը Coca-Cola-ի բաղադրատոմսի սեյֆը բանկային արկղերից, որտեղ այն պահվում էր 1925 թվից ի վեր, տեղափոխվել է Ատլանտայի World of Coca-Cola թանգարան:
«Սա հատուկ օր է Coca-Cola-ի պատմության մեջ և խմիչքի հանդես գալու 125-ամյակի տոնակատարության հիանալի կուլմինացիա»,- հայտարարել է ընկերության նախագահ Մուհթար Կենթը:
Coca-Cola-ի բաղադրատոմսը մշակվել է 1886 թ. Ջոն Փեմբերթոնի կողմից: Խմիչքի բանաձևը պահվել է գաղտնի վայրում, այն անգիր հիշել են միայն մի քանի մարդ, և մինչև որոշ ժամանակ բաղադրատոմսը փոխանցվում էր միայն բանավոր:
1919 թ. ընկերության ղեկավար Էռնեստ Վուդրաֆը վարկ վերցրեց Նյու Յորքի բանկից և ձեռքով գրված բանաձևը որպես երաշխիք թողեց բանկում: Վարկի տոկոսները վճարվեցին միայն 1925 թ., և այդ ժամանակից սկսած բանաձևը պահվում էր Ատլանտայի SunTrust բանկում:
Ընկերության տվյալներով՝ աշխարհի ավելի քան 200 երկրներում օրական Coca-Cola է գնում 1.7 մլրդ մարդ:
0Comments