Եթե գրասենյակում մարդ կա, «Սանիթեքում» ծանուցագիրը կստանան

Քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունից հետո, որ միակողմանի լուծում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը, ընկերությունից հրաժարվել էին որևէ մեկնաբանությունից, քանի դեռ ծանուցումը չի ստացել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունից հետո, որ միակողմանի լուծում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը, ընկերությունից հրաժարվել էին որևէ մեկնաբանությունից, քանի դեռ ծանուցումը չի ստացել։ Երևանի քաղաքապետարանը չի՞ ուղարկել։ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ ուղարկել են։ «Եթե գրասենյակում մարդ կա, ապա անպայման կծանոթանան»։

«Սանիթեքը» հայտարարել էր, որ դիմելու է արբիտրաժային դատարան, քաղաքապետարանում չե՞ն վախենում հնարավոր արբրիտրաժից։ Հակոբ Կարապետյանն ասաց, որ նման մտավախություններ չունեն, քաղաքապետարանի դիրքերն ամուր են։

 

Անուշ Դաշտենց