Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում. Սասուն Միքայելյան

Միքայելյանը նաեւ հավելել է, որ, չնայած դրան, Անդրանիկ Քոչարյանն իր ընկերն է

Ազգային ժողովում գտնվող լրագրողները մոտեցել են «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մեկնաբանություն խնդրել Անդրանիկ Քոչարյանի պահվածքի վերաբերյալ։ Նա լսել է հարցը եւ ասել՝ եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից։

Նաեւ հավելել է, որ, չնայած դրան, Անդրանիկ Քոչարյանն իր ընկերն է։