Հույս ունեմ, որ պարոն Քոչարյանը ներողություն կխնդրի հայ տղամարդուն և պատգամավորին ոչ հարիր հայտարարությունների համար

Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը, այդ թվում` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա ձևակերպումները Արփինե Հովհաննիսյանի հասցեին, և ինքս, որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում այս քաղաքական մշակույթի և այս ամենի համար:

Հույս ունեմ, որ պարոն Քոչարյանը ներողություն կխնդրի հայ տղամարդուն և պատգամավորին ոչ հարիր հայտարարությունների համար»: