Չարացած չեմ իշխանությունների վրա. Հրայր Թովմասյան

Ես իրավունք էլ չունեմ որպես ՍԴ նախագահ չարանալու

«Չարացած չեմ իշխանությունների վրա :Չարությունը նման է վերև նետած քարի՝ ուշ թե շուտ ընկնելու է քո գլխին: Չարությունը լավ խորհրդական չէ», -   «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Ես խոսում եմ այն ժամանակ, երբ իմ սիրտը լցված է սիրով: Ես իրավունք էլ չունեմ որպես ՍԴ նախագահ չարանալու: Ու՞մ վրա չարանալ, վերջին հաշվով սա իմ երկիրն է, իմ հայրենիքը, իմ իշխանությունն ա՝ լավն ա, վատն ա, սա է, ումի՞ց բողոքել, ումի՞ց հրաժարվել»:

Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակի մեջ իր մեղքի բաժինը տեսնու՞մ է՝ Թովմասյանը պատասխանեց, որ ստեղծված իրավիճակում բոլորն ունեն մեղքի բաժին: