Վարչապետի աշխատակազմի ղեկավարը բավականին շահագրգռվածություն ցուցաբերեց. Աղեկյան

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ հավելել է, որ Երեւանի քաղաքապետը խուսափում էր փոխանցում կատարելուց

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի շահագրգռվածության շնորհիվ «Սանիթեքի» աշխատակիցները օգոստոս ամսվա իրենց աշխատավարձերը ստացան, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափում էր փոխանցումը կատարելուց։  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բավականին շահագրգռվածություն ցուցաբերեց, եւ գործողությունների ղեկավարումն անմիջապես հանձնարարեց իր օգնական Հայկ Ավագյանին։ Նա էլ իր աշխատանքային 3 օրը տրամադրեց, որ կարողանանք վստահ ասել, որ Երեւանի քաղաքապետարանին պարտադրվեց, որպեսզի նա կատարի իր պայմանագրային պարտավորությունները, եւ օգոստոս ամսվա համար նախատեսված աշխատավարձի հասանելիք չափաբաժինը փոխանցի «Սանիթեք» ընկերությանը»,- հայտարարեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ հավելելով, որ Երեւանի քաղաքապետը խուսափում էր փոխանցում կատարելուց։