Իսրայելի խանութներում կհայտնվի «Բուսակերների միս»

Այս մթերքը միայն մեկն է իսկական մսի նման փոխարինիչների շարքից

Իսրայելի առևտրական կետերում շուտով կհայտնվի այսպես կոչված բուսակերական միս, վերջին ամիսներին այն փորձել են ռեստորաններում փորձնական նախագծի շրջանակներում, այժմ մթերքը պլանավորում են վաճառել սովորական խանութներում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Նորույթի արժեքը բավականին բարձր է՝ 30 շեկել (շուրջ 9 դոլար) 250 գրամի դիմաց: Բայց դրա հոտը, տեսքը և նույնիսկ արյունը (ճակնդեղի հյութի հաշվին) սովորական մսի նման են, ընդ որում, դրա մեջ ընդհանրապես խոլեստերին, սոյա կամ գլյուտեն չկա, իսկ հագեցած ճարպերն ընդամենը 5 գրամ են։

Այս մթերքը միայն մեկն է իսկական մսի նման փոխարինիչների շարքից, որոնք շուտով կհայտնվեն շուկայում։