«Մեր միջև երբեք ոչ մի մտերմություն չի եղել, այն այժմ էլ չկա». Պուտին

«ԱՄՆ-ի ներսում բոլոր այդ սկանդալներն սկսվել են նախքան Թրամփի հետ մեր ծանոթանալը. ի՞նչ գործ ունի այստեղ մտերմությունը»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը իր ելույթի ժամանակ

«Իմ եւ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ:Մեր միջեւ երբեք ոչ մի մտերմություն չի եղել, այն այժմ էլ չկա: Մեր միջեւ կան գործարար, լավ, ըստ իս, բավականին կայուն վստահելի հարաբերություններ, բայց իմ եւ նախագահի Թրամփի սերտ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդել ԱՄՆ-ում ներքաղաքական վեճերի վրա… ԱՄՆ-ի ներսում բոլոր այդ սկանդալներն սկսվել են նախքան Թրամփի հետ մեր ծանոթանալը. ի՞նչ գործ ունի այստեղ մտերմությունը»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ելույթ ունենալով Ռուսաստանյան էներգետիկական շաբաթի շրջանակում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: