Հոնկոնգում կայացած աճուրդում 88.22 կարատանոց ադամանդը վաճառվել է 14 մլն դոլարով, հաղորդում է «ՄԻՐ 24»-ը: Այն ճապոնացի անանուն կոլեկցիոներ է գնել:
Ադամանդը ստացել են 242 կարատ քաշով անմշակ հումքից, որը ձեռք է բերվել Բոտսվանիայի հարավային հատվածից: Այս հարավաֆրիկյան երկրից է ստացվում համաշխարհային շուկայում վաճառվող ադամանդների մոտ 40%-ը:
«Այս հիանալի ադամանդը կատարյալ է բոլոր չափանիշներով: Այն մաքրագույնն է անգույն քարերի մեջ, ոչ ներսում և ոչ էլ մակերևույթին ոչ մի ներդիր չի պարունակում: Այն իդեալական սիմետրիկ է և լավ մշակված: Իսկ 88 կարատանոց քարերը բնության մեջ չափազանց հազվադեպ են»,- ասում է աճուրդի թանկարժեք քարերի բաժնի ղեկավար Իվոնա Չուն:
Իրականում, ադամանդի գինը 12 միլիոն դոլար է եղել, սակայն հաշվի առնելով աճուրդի կոմիսիոն վճարները, այն հասել է գրեթե 14 միլիոն դոլարի:
0Comments