Արսեն Թորոսյանը Դավիթ Սանասարյանի գործով կեղծ ցուցմունք է տվել. փաստաբան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սանասարյանի խոսքով՝ ինքը շատերին խանգարել է և իրեն փորձել են մեկուսացնել, ինչի արդյունքում նա այսօր ՊՎԾ ղեկավարը չէ

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա, և  դա կեղծ ցուցմունքն տալն է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասած Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանի խոսքով՝ ինքը շատերին խանգարել է և իրեն փորձել են մեկուսացնել, ինչի արդյունքում նա այսօր ՊՎԾ ղեկավարը չէ:

Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը առավել մանրամասն ներկայացրեց Արսեն Թորոսյանը ցուցմունքը,«Առողջապահության նախարար Թորոսյանն ասում է, որ 2018 թ. վերջերին ունեցել եմ հեռախոսազրույց Դ. Սանասարյանի հետ, որի ընթացքում պարոն Սանասարյանին հայտնել եմ, որ տենդերի մասնակցել է մի ընկերություն, որը կապված է ՊՎԾ-ի աշխատակիցների հետ, այդ ընկերությունը շատ լավ գնային առաջարկ է ներկայացրել և օրենքի տառին համապատասխան հաղթել է, բայց փաստաթղթերի հետ ոնց որ խնդիր կա, և իբր պարոն Սանասարյանը ճշտումներ անելուց հետո ասել է, որ որևէ խնդիր փաստաթղթերի հետ չկա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.