Ինչ են նախընտրում ամերիկացիները ուտել նախաճաշին

Առաջատար տեղերում են նաև համեմատաբար վերջերս հայտնիություն վայելող ապրանքները

Ամերիկացիների միայն 55%-ն է կանոնավոր կերպով նախաճաշում՝ասվում է OnePoll ընկերության հարցման մեջ։

Չնայած առավոտյան կերակուրների նոր ընկալմանը, տարիների ընթացքում ամերիկացիների շրջանում ամենատարածված նախաճաշը մնում է նույնը ՝ ձու (50%-ը սիրում է դրանք ուտել), նրբերշիկ (40%) և խոզապուխտ (37%):

Այնուամենայնիվ, առաջատար տեղերում են նաև համեմատաբար վերջերս հայտնիություն վայելող ապրանքները. օրինակ՝ ավոկադո (28%), որի ներմուծումը ԱՄՆ-ում գրեթե կրկնապատկվել է վերջին հինգ տարվա ընթացքում։