Պրիյանկա Չոպրայի TOP 5 գեղեցկության գաղտնիքները

Բոլիվուդյան աստղի գեղեցկության գաղտնիքներից մի քանիսը փորձեցինք պարզել նրա տարբեր շրջանի հարցազրույցներից

«Միսս աշխարհ- 2000» տիտղոսին արժանացած բոլիվուդյան գեղեցկուհի Պրիյանկա Չոպրան իր գեղեցկությամբ գերում է թե հնդիկ, թե ամբողջ աշխարհի հեռուստադիտողներին: Մոդել-դերասանուհի-երգչուհին հագեցած եւ խիտ գրաֆիկով է ապրում, բայց երբեք չի մոռանում իր մարմնի եւ մաշկի խնամքի մասին, չէ՞ որ աշխարհի գեղեցկուհի լինելու տիտղոսը պարտավորեցնող է:

Ինչպե՞ս է Չոպրային հաջողվում ունենալ այդքան անթերի եւ խնամված տեսք:

Բոլիվուդյան աստղի գեղեցկության գաղտնիքներից մի քանիսը փորձեցինք պարզել նրա տարբեր շրջանի հարցազրույցներից:

Խնամված մաշկ

Առաջինը, ինչով աչքի է ընկնում Պրիյանկան, նրա անթերի եւ փայլուն մաշկն է: Դերասանուհին նշել է, որ նման արդյունքի դժվար չէ հասնել: Պարզապես, պետք է ցանկացած պարագայում չզլանաս քնելեուց առաջ, անպայման, խոնավեցնող եւ դիմահարդարումը հեռացնմող միջոցներով լվանաս մաշկդ: Ինքը` դերասանուհին, այդ կանոնին հետեւում է, նույնիսկ, ամենահոգնած ժամերին, երբ անգամ աշխատանքի բերումով շատ ուշ  եւ լարված է վերադառնում տուն:

Փարթամ վարսեր

Պրիյանկայի լուսանկարներին հետեւելով կտեսնեք, որ դերասանուհին նախընտրում է ծավալուն եւ փարթամ սանրվածները: Ի դեպ, գեղեցկուհին հաճախ համագործակցում է հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանի հետ: Այնպես որ` հայուհու շնորհքը հաճախ է երեւում հայտնի հնդկուհու վարսերին:

Խմել շատ քանակությամբ ջուր

Հարցազրույցներից մեկում Պրիյանկան նշել է, որ օրվա ընթացքում շատ քանակությամբ ջուր է խմում: Դերասանուհին նախընտրում է ջրի մեջ քամել նաեւ կիտրոնի հյութ` նշելով, որ այն օգտակար է թե օրգանիզմին, թե մաշկին:

Հմայիչ ժպիտ

Ցանկացած պարագայում, ցանկացած միջոցառման ժամանակ Չոպրան իր հանդիսատեսի եւ լրագրողների հետ կիսվում է իր հմայիչ եւ գեղեցիկ բոլիվուդյան ժպիտով: Իսկ ինչպես գիտեք` ժպիտը միշտ էլ գեղեցկացնում է մարդուն:

Երբեմն պետք է հրաժարվել դիմահարդարումից…

Երբ վերջապես օրն ազատ է լինում  նկարահանումներից, ապա Չոպրան նախընտրում է ազատ թողնել նաեւ իր դեմքին եւ առհասարակ շպար չկրել:Դերասանուհին նշել է, որ տվյալ դեպքում միայն արեւապաշտպան քսուք է օգտագործում, երբեմ էլ կոկոսի յուղ:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը