Նարեկ Մալյանը խոստանում է ապշեցնել հանրությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր նպատակն է հետաքրքիր ակցիաներով ՀՀ քաղաքացիների ուշադրությունը գրավել մեր պետականությունը պարուրած և խեղդող օտարերկրյա գործակալական ցանցի կործանիչ գործունեության վրա. Մալյան

««ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման թիմը վերջին ամիսների ընթացքում զբաղված է մեր պետականության համար ծայրահեղ անհրաժեշտ գործունեությամբ: Որքան էլ Սորոսից վարձատրվողները լեգենդներ հյուսեն մեր մասին, իրականում մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են: Մեր նպատակն է հետաքրքիր ակցիաներով ՀՀ քաղաքացիների ուշադրությունը գրավել մեր պետականությունը պարուրած և խեղդող օտարերկրյա գործակալական ցանցի կործանիչ գործունեության վրա»,-այսօր Մատենադարանի դիմաց նախաձեռնած ակցիայի ժամանակ հայտարարեց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար-համակարգող Նարեկ Մալյանը:

Նրանց նպատակն է Մատենադարանի դիմացից քայլել դեպի Բաղրամյան 26,որտեղ հավաքվել են ԵՏՄ երկրների ղեկավարները և այնտեղ տեղեկացնել այդ ղեկավարներին, թե ինչպիսի գործունեություն է ծավալում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Բաց հասարակական կազմակերպությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում.