Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան

Պուտինին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան. նա այսօր՝  հոկտեմբերի 1-ին, կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Վլադիմիր Պուտինին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: