Մենք նահանջելու տեղ չունենք. Նարեկ Մալյան

Ամեն մի սուտ ու շինծու հետապնդմանը մենք պատասխանելու ենք ճշմարտացիության բացահայտմամբ, ամեն ստորությանը պատասխանելու ենք նորանոր փաստերով և հրապարակումներով

«ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման թիմը վերջին ամիսների ընթացքում զբաղված է մեր պետականության համար ծայրահեղ անհրաժեշտ գործունեությամբ։ Որքան էլ Սորոսից վարձատրվողները լեգենդներ հյուսեն մեր մասին, իրականում մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մատենադարանի դիմաց իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, որ իրենց գաղափարները կիսող մարդիկ անընդհատ պրոգրեսիայով աճում են․ «Եվ բացի դա ուրախացնող փաստ լինելուց, նաև իրապես շատացնում է մեր ռեսուրսները»։

Մալյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ ապրիլ ամսին միայնակ պարզել է ցուցապաստառները՝ փորձելով մոտենալ և իրազեկել ԵԱՏՄ հերթական միջոցառման մասնակից երկրների ղեկավարներին՝ օտարերկրյա գործակալական ցանցի վտանգների մասին․ «Ընդամենը մեկ ամիս անց՝ մայիսին, «ես»-ը դարձավ «մենք», ու մենք օրեր շարունակ փորձում ենք ճեղքել Սորոսի գրասենյակը հսկող ոստիկանակաան բազմաքանակ պատնեշը, որպեսզի հնարավորություն ստանայինք մեր խաղաղ ցույցն իրականացնել ամրոցի նման պաշտպանված գրասենյակի մուտքի մոտ։

Հուլիսին մենք ցույցեր և երթեր իրականացրեցինք ՍԴ-ի դիմաց՝ հայտարարելով, որ ՀՀ-ում Սահմանադրական կարգը տապալված է, և այդ տապալման պատվիրատուն ու սպառողը Սորոսի գործակալական ցանցն է։

Օգոստոսին մենք հայտարարեցինք այլ ուժերի հետ մեր օրակարգով բանակցությունների ամիս։ Այդ ամսվա ընթացքում մենք փակեցինք բազմաթիվ դռներ և ունեցանք բազմաթիվ հանդիպումներ։ Ըստ էության «ՎԵՏՕ»-ի հիմնական թիմը ձևավորվեց և ամրապնդվեց հենց օգոստոս ամսին։

Սեպտեմբերին «ՎԵՏՕ»-ն իրականացնում էր շարունակական խաղաղ ակցիաներ Սորոսի գրասենյակի դիմաց՝ նկարահանելով և հրապարակայնացնելով բոլոր այն մարդկանց դեմքերը, ովքեր փողի դիմաց համագործակցում են այդ գրասենյակի հետ։ Եվ ըստ էության հանդիսանում են ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի վարձկանները ՀՀ-ում։ Մեր բոլոր ակցիաները խիստ անհանգստացրել են օտարերկրյա գործակալներին։

Այս ընթացքում անձամբ իմ նկատմամբ, իմ տան դիմաց՝ գիշերով սորոսականների կողմից իրականացվել է խուլիգանական հարձակում և առևանգման փորձ։ Այդ գործին մանրամասն կանդրադառնամ ուրիշ առիթով, և կարծում եմ այս թեմայով հանրությանն ապշեցնելու առիթ կունենամ։

Սորոսականները տարբեր շինծու հայտարարություններով փորձել են իմ նկատմամաբ թվով 9 քրեական հետապնդում իրականացնել,։ Ինձ լռեցնելու նպատակով քաղաքացիական հայցերի հաշիվն արդեն կորցրել եմ։

Ինձ դատի է տվել սորոսական Դանիել Իոանիսյանը, իմ դեմ հայց է ներկայացրել կարկառուն սորոսական Արսեն Խառատյանը, մարդասպանի սորոսական կինը՝ Զարուհի Մեջմուլյանն այնքան է ինձ դատի տվել և դիմել ոոստիկանություն տարբեր հոդվածներով ինձ բանտարկելու պահանջով, որ նույնիսկ հաշիվը կորցրել եմ։

Մեզ՝ «ՎԵՏՕ»-ի թիմին անընդհատ փորձում են թիրախավորել էժանագին բամբասանքներով, որոնք ծիծաղելիության աստիճան սուտ են։

Այսօր ես նայելով ձեր աչքերի մեջ ցանկանում եմ զեկուցել,, որ մենք կոտրվող տեակներից չենք, ամեն մի սուտ ու շինծու հետապնդմանը մենք պատասխանելու ենք ճշմարտացիության բացահայտմամբ, ամեն ստորությանը պատասխանելու ենք նորանոր փաստերով և հրապարակումներով։ Մենք նահանջելու տեղ չունենք, մեր փոխանցման տուփի մեջ հետընթաց ռեժիմն ի սպառ բացակայում է»։