«Սպայկա» ընկերության տարածքում գլխին առկա վնասվածքով 47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 30-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

Ժամը 03:00-ի սահմաններում նշված ենթակայանի շտապօգնության թիվ 61 խումբը ահազանգել է Շենգավիթի ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել է Արտաշատի խճուղի 50/2 հասցե՝ «Սպայկա» ընկերության ջերմոցներ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայր ժամանած քննչական խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Վիգեն Ղ.-ն է, ով աշխատում էր «Սպայկա» ընկերությունում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։