Նորաշենի բնակիչներից մի քանիսին բերման ենթարկեցին. նրանցից մեջ է համայնքի ղեկավարի ԺՊ Արտակ Հարությունյանը . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրականացվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման

Իրականացվող ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին: Րոպեներ անց ոստիկանները պատահական քաղաքացիական մեքենայով բերման ենթարկեցին մեկ այլ քաղաքացու ևս: Բերման ենթարկվածների թիվը գնալով ավելանում է։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրականացվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին: