Արքայազն Հարին և Մեգանը հրապարակել են 4-ամսական Արչիի և աֆրիկացի արքեպիսկոպոսի մասնակցությամբ «կադրից դուրս» արված տեսանյութը

Արքայական ընտանիքի երկրպագուները ողջ աշխարհից հիացական մեկնաբանություններ են արել՝ գովաբանելով 4-ամսական Արչիին և նրա 38-ամյա մայրիկին

Սասեքսի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց որդու մասնակցությամբ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է փոքրիկ Արչին շփվում հարավաֆրիկացի արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հետ։  

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, փոքրիկ Արչին իրեն բավականին լավ է զգում մոր՝ Մեգան Մարքլի գրկում։ Դա առաջին անգամն էր, երբ արքայազն Հարին և Մեգանը նրան իրենց հետ հանդիպման էին տարել Աֆրիկայում ընթացող 10-օրյա շրջագայության շրջանակներում։

Արքայական ընտանիքի երկրպագուները ողջ աշխարհից հիացական մեկնաբանություններ են արել՝ գովաբանելով 4-ամսական Արչիին և նրա 38-ամյա մայրիկին։