Գյումրիում մեքենան բախվել է ծառին․ վարորդը հոսպիտալացվել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում՝ նախկին «Պրոգրես» համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ., ծնված 1994 թ.) բախվել է ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: