Պորոշենկոյին ստի դետեկտորի միջոցով հարցաքննության կենթարկեն

Սա կատարվելու է այն կասկածի հիման վրա, որ «Ուղիղ» հեռուստաալիքի առքուվաճառքի ժամանակ նախկին նախագահը, հավանաբար, խուսափել է հարկերից

Կիեւի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտում հոկտեմբերի 1-ին պլանավորված է Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հոգեֆիզիոլոգիական հետազոտությունը՝ պոլիգրաֆի միջոցով, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Բացի այդ, լրատվամիջոցը նշել է, որ բոլոր մանրամասները կարող են հրապարակվել միայն քննչական մարմինների թույլտվությամբ։

Օգոստոսի 13-ին Հետաքննությունների պետական բյուրոն հայտարարել էր, որ Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը ստի դետեկտորի միջոցով Պորոշենկոյին հարցաքննելու թույլտվություն է տվել։ Սա կատարվելու է այն կասկածի հիման վրա, որ «Ուղիղ» հեռուստաալիքի առքուվաճառքի ժամանակ նախկին նախագահը, հավանաբար, խուսափել է հարկերից։