Իմաստություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ամեն մի դժվարություն ընդունեք այն վստահությամբ, որ ձեզ իմաստություն ու զորություն կտրվի՝ այն հաղթահարելու, պահանջեցեք
Հիսուս

Հիսուս

Սեպտեմբերի 30

Ինչպես օրերդ են՝ այդպես էլ զորությունդ կլինի

Խոստացել եմ. ձեր ապրած ամեն օրվա համար անհրաժեշտ զորությունը կտրվի ձեզ: Մի՛ վախեցեք:

Ամեն մի դժվարություն ընդունեք այն վստահությամբ, որ ձեզ իմաստություն ու զորություն կտրվի՝ այն հաղթահարելու: Պահանջեցեք:

Վստահ եղեք, որ կկատարեմ Իմ այս խոստումը: Ամեն մի գործ, որ Ես տալիս եմ կատարելու Իմ զավակներից մեկին, Հավիտենական իրականության մեջ արդեն կա հատկացված այն ամենը, որ անհրաժեշտ է այդ Գործը իրականացնելու համար: Այսքանից հետո էլ ինչու՞ վախենալ. ինչու՞ տարակուսել: