Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն «Variety»-ին տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր իմփիչմենտին: Այս մասին հայտնում է Life-ը։
«Նա այնպիսի անկանոն կյանք ունի։ Նա փչացնում է իր շուրջը բոլորին»,-ասել է դերասանը՝ հույս հայտնելով, որ ամերիկացի առաջնորդը պատասխանատվության կենթարկվի։
Դերասանի խոսքերով, Թրամփի գործողությունները խայտառակություն է․ «Նա չունի ոչ էթիկա, ոչ բարոյականություն։ Նա անբարոյական է»,-ասել է Դե Նիրոն։
Ռոբերտ Դե Նիրոն երբեք չի թաքցրել իր հակաիշխանական տրամադրությունները: 2018 թվականին իր ելույթներից մեկում նա ասել է «F * Trump», որն արժանացել է ծափահարությունների: Մինչ օրս դերասանի քաղաքական հայացքները չեն փոխվել:
0Comments