Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,5 միլիոն դոլար է

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցել է Ուրուգվայի ներկայացուցիչ Պաբլո Կուեւասի հետ եւ հաղթել է 6:2, 7:6 (9:7) հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 31 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի եւ իտալացի Մարկո Չեկինատոյի դիմակայության հաղթողի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,5 միլիոն դոլար է։