Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

«Ռոման» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյանը 86-րդ րոպեին փոխարինվել է աճուկի վնասվածքի պատճառով

 

Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լեչեի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Նրա 35 փոխանցումից 82,9 տոկոսը հասել է նպատակին։ 30-ամյա խաղացողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 1 անգամ էլ խլել գնդակը։ Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ՝ ստանալով դեղին քարտ, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ կանոնները խախտել են 2 անգամ։

Մխիթարյանը ստացել է 6.99 գնահատականը, իսկ հռոմեական թիմի կազմում լավագույնը եղել է իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը (8.04)։

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյանը 86-րդ րոպեին փոխարինվել է աճուկի վնասվածքի պատճառով։