Հպվում եմ բազուկիդ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, Հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին
Հիսուս

Հիսուս

Սեպտեմբերի 29

Քո հպումը ունի դեռ հին ուժը:

Այո: Երբ լուռ կանգնած եք Իմ առաջ, Ես Ձեռքս դնում եմ ձեր գլխին, և Աստվածային Հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ: Սպասեք Իմ առջև լռությամբ՝ զգալու համար այդ ներթափանցումը:

Երբ ճանապարհի ընտրության համար Ինձ եք նայում, Իմ ձեռքը մեղմորեն հպվում է ձեր բազուկին՝ ցույց տալու համար ընտրելիք ճանապարհը: Երբ մտավոր, ֆիզիկական կամ հոգևոր տրտմության մեջ ընկած Ինձ եք դիմում բժշկություն ստանալու համար, Իմ մեղմ հպումը, իրոք, բժշկություն և ուժ է տալիս ձեզ. արթնացնում երիտասարդ օրերի ձեր կենսաուժը, լցնում մաքառելու և վեր մագլցելու զորությամբ:

Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, Հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին: Իմ Հպումը դեռևս պահում է իր հին զորությունը. այդ Ուժը խոստացված է ձեզ: Ուրեմն առաջ ընթացեք արիակամ ու անահ: