Յուրահատուկ համ ունի. Սինգապուրի վարչապետի տիկին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրառումը

 

 

Տիկին Չինին հատկապես տպավորել էր լավաշի թխման գործընթացը

 

‹‹Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել ենք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։ Այնուհետև հետևել ենք լավաշի թխման ընթացքին, համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու գաթան։ Տիկին Չինին հատկապես տպավորել էր լավաշի թխման գործընթացը, ես էլ հաճույքով նրան ներկայացրեցի լավաշի բաղադրատոմսը՝ շեշտելով, որ հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Ինչին ի պատասխան, Սինգապուրի վարչապետի տիկինն ասաց, որ հացը յուրահատուկ համ ունի››,-գրել է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։