Առաջընթաց չկա, Երևանը խոչընդոտում է. Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին 12 ամիսների ընթացքում առաջընթաց չի գրանցվել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին 12 ամիսների ընթացքում առաջընթաց չի գրանցվել: Այդ կարծիքը նա հայտնել է շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարկ է նշել, որ անցած տարվա ՄԱԿ-ի ԳԱ համաքաղաքական քննարկումից առ այսօր որեւէ առաջընթաց չի գրանցվել հակամարտության քաղաքական կարգավորման հարցում՝ չնայած երկու պետությունների առաջնորդների անմիջական շփմանն ու ԱԳ նախարարների հանդիպումներին վերջին երկու տարիների ընթացքում:

Երեւանն ընդհակառակը, իր հայտարարություններով եւ գործողություններով ձախողում է այդ գործընթացն ու խոչընդոտում հնարավորինս արագ խաղաղ լուծում գտնելու փորձերին»,-ասել է նախարարը: