Համացանցում հրապարակվել է նոր iPhone-ի նախնական պատկերը

Սեպտեմբերի սկզբին Apple-ը ներկայացրել է երեք նոր սմարթֆոն՝ iPhone 11-ը, iPhone 11 Pro-ն եւ iPhone 11 Pro Max-ը

Լատվիացի դիզայներ Վենիամին Գեսկինը Twitter-ում հրապարակել է նոր iPhone-ի նախնական պատկերը, որը Apple-ը կարող է 2020թ․ ներկայացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Արտաքինից դատելով՝ սմարթֆոնը զրկվել է էկրանի վերին մասում «մազափնջից»։ Խցիկը, լուսավորության եւ մոտեցման հաղորդիչները, դինամիկը, միկրոֆոնը եւ կետային պրոեկտորը կգտնվեն իրանի բարակ շրջանակի վրա, որն անցնում է դիսփլեյի եզրագծով։

Էկրանի անկյունագիծը կկազմի 6,7 դյույմ։

Վենիամին Գեսկինը գաջեթները նկարում է հենվելով IT-շուկայի ապագա նորույթների մասին տեղեկատվության վրա։ Նա առաջինն էր, ով նախապես ցույց տվեց iPhone X-ի օրիգինալին ամենամոտ տարբերակը։ Նա նաեւ իր միկրոբլոգում հրապարակել է iPhone XS-ի բացառիկ լուսանկարները։

Սեպտեմբերի սկզբին Apple-ը ներկայացրել է երեք նոր սմարթֆոն՝ iPhone 11-ը, iPhone 11 Pro-ն եւ iPhone 11 Pro Max-ը։ Դրանց նախնական պատվերների ընդունումը մեկնարկել են սեպտեմբերի 13-ին, վաճառքը սկսվել է սեպտեմբերի 20-ին։