Ամենատարածված մոլորությունները, որոնց շարունակում ենք հավատալ

Բրիտանացի հայտնի մանկավարժ  Փոլ Ջուրին կազմել է հայտնի առասպելների տասնյակը, որին մարդիկ դարեր շարունակ հավատում են, չնայած` դրանք չեն համախատասխանում իրականությանը

Բրիտանացի հայտնի մանկավարժ  Փոլ Ջուրին կազմել է հայտնի առասպելների տասնյակը, որին մարդիկ դարեր շարունակ հավատում են, չնայած` դրանք չեն համախատասխանում իրականությանը: Օրինակ՝

1.Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում շատ վատ է սովորել 

 

Фото: RUSSIAN LOOK

Բազմաթիվ  աշակերտներ, ովքեր չեն սիրում դպրոցը ու նաև նրանց ծնողները, հաճախ իրենց  հուսադրում են, թե Էյնշտեյնը դպրոցում վատ էր սովորում: Բայց դա չխանգարեց նրան դառնալ մարդկության պատմության հանճարեղ գիտնականներից մեկը, հայտնաբերել հարաբերականության տեսությունը և Նոբելյան մրցանակ շահել: Ուստի,  ամեն ինչ չէ, որ կորած  է:  Իրականում Էյնշտեյնը գերազանց առաջադիմություն է ունեցել, ու հատկապես՝ փայլուն գիտելիքներ մաթեմատիկայից: Ի դեպ, այս դպրոցում գործել է գնահատման 6 աստիճան համակարգ: 

 

В школе, в которой учился Эйнштейн была шестибалльная система

 

2 Մկները պանիր են սիրում 

Фото: GLOBAL LOOK PRESS

 Այս խորը մոլորության մասին անգամ ասացվածք կա՝ անվճար պանիրը լինում է միայն թակարդում: Մինչդեռ վերջերս գիտնականները պարզել են, որ մկներն ավելի շատ գետնանուշի կարագ և ցորեն են սիրում: Իսկ ամենաշատը՝  սիրում են շոկոլադ:  Այնպես որ, հայտնի ասացվածքում պանիրը վստահաբար կարելի է փոխել շոկոլադով: 

3. Նապոլեոնը շատ կարճահասակ էր 

 

Наполеон I

 

Սովորաբար կարճահասակ մարդիկ են իրենց հուսադրում՝ Նապոլեոնը ևս կարճահասակ էր: Անգամ ասում են՝ կա Նապոլեոնի բարդույթ: Մինչդեռ  Նապոլեոնը 170 սմ հասակ է ունեցել, ինչն այդ ժամանակ տղամարդու համար միջին հասակ էր համարվում:

4. Լեմինգները խմբով նետվում են ժայռից և միահամուռ ինքնասպանություն գործում 

 

Այս առասպելի հիմքում հին դիսնեյան մուլտֆիլմն է: Իրականում նրանք խմբակային ինքնասպանություն չեն կատարում, ու ընդհանրապես  միայնակ էլ սուիցիդալ հակումներ չունեն:

5. Երկրագնդի տարբեր կողմերում լոգարանի ջուրը տարբեր կողմերով է պտտվում և հոսում ցած 

Բազմաթիվ փորձարկումներ են արվել այս առասպելը հաստատելու կամ ցրելու համար: Պարզվել է, որ թե՛  Հարավային, և թե՛  Հյուիսիսային կիսագնդերում լոգարանից հեռացող ջուրը հոսում է նույն ուղղությամբ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ:

6.  Էլեկտրական լամպը ստեղծել է Թոմաս Էդիսոնը

 

Томас Эдисон

Էդիսոնն, իհարկե, հանճարեղ գիտնական է, սակայն լամպը ստեղծել է Ջոզեֆ Սուեն, համոզված են անգլիացիները: Ռուսները կարծում են, որ լամպը ստեղծել է Ալեքսանդր Լոդիգինը: Նա  անգամ արտոնագիր ուներ՝ 1874 թվականի հուլիսի 11-ին տրված: Ընդ որում, Լոդիգինն առաջինն է առաջարկել լամպի մեջ օգտագործել պարուրաձև վոլֆրամի թելեր:

7. Մարդիկ առաջացել են կապիկից 

 

Фото: Александр ГЛУЗ/КП

Դարվինն ընդամենը փաստել է, որ և՛ մարդիկ, և՛ կապիկները ունեցել են ընդհանուր նախնիներ: Ժամանակակից գիտնականներն այժմ ավելի  ու ավելի հակված են հավատալ այդ վարկածին: 

.

8. Կոլումբոսի կարծիքով՝ երկրագունդը հարթ է եղել 

 

Христофор Колумб

Կոլումբոսի ժամանակներում շատերն են այդպես մտածել և համոզված են եղել, թե Կոլոմբոսը նույնպես համակարծիք է իրենց հետ: Մինչդեռ մեծ ճանապարհորդն այդքան միամիտ ու պարզամիտ չէր, այլապես  շրջանցող ճամփով չէր ճանապարհվի դեպի Հնդկաստան: 

9. Լեզվի տարբեր հատվածները տարբեր կերպ են ընկալում համերը

 

Իսկապես, լեզվի վրա հարյուրավոր ռեցեպտորներ կան, որոնք տարբերում են  բազմաթիվ համեր: Սակայն դրանք լեզվի տարբեր հատվածները չեն: Ու այնպես  չէ, որ այդ ընկալիչները տեղաբաշխված են լեզվի տարբեր կողմերում:

10. Արջերը մեղր են սիրում 

 

Фото: Юлия ПЫХАЛОВА/КП

 

Բրիտանացի գիտնականին լրացնում է ամերիկացի կենսաբան Լինն Ռոջերսը: Արջերի հետ երկարատև շփումների արդյունքում նա պարզել է, որ ծուռթաթերն ամենևին էլ չեն սիրում մեղր: Ու լավ է, որ այդ մասին չգիտեր Վիննի-Թուխի մուլտֆիլմի հեղինակը, այլապես մենք կզրկվեինք ոչ միայն այդ,  այլև հարյուրավոր հրաշալի մուլտֆիլմերից: 

shantnews.am